Պորտուգալացի աստղ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ 2019 թվականին դիտարկել է ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը։
«Դուռը բաց էր… Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակվող պորտուգալացիները կարող էին լցնել ամբողջ մարզադաշտը։
Ես ինձ պատկերացնում էի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ խաղալով 50 հազար պորտուգալացի երկրպագուների առաջ: Լավ կլիներ»,- 37-ամյա ռմբարկուի խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Հիշեցնենք, որ այս պահին Կրիշտիանուն պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները։ Պորտուգալացի հարձակվողի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի կեսերը:
























































