Fastex ՀՊԼ երկրորդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ։
Խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» 32 միավորով 3-րդն է: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» 4-րդն է 26 միավորով:
Այս մրցաշրջանում թիմերը հանդիպել են մեկ անգամ: «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով:
























































