Կամերունի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օ-ն նշել է, որ աֆրիկյան հավաքակնները կարող են հանդիպել ԱԱ եզրափակչում։
«Աֆրիկան միշտ էլ Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու ներուժ է ունեցել: Բայց աֆրիկյան թիմերը նախկինում չեն կարողացել իրենց լավագույն կողմերը դրսևորել։ Նրանք հնարավորություն ունեն ոչ միայն մասնակցելու Աշխարհի առաջնություններին, այլ նաև հաղթելու մրցաշարը»,- Ouest France-ին տված հարցազրույցում ասել է Կամերունի Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Էտո’Օ-ն։
Օլիմպիական չեմպիոնի խոսքերով՝ Մարոկկոյի և Կամերունի հավաքականները կարող են հանդիպել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչում, իսկ ԱԱ-2022-ի աֆրիկյան մյուս թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին՝ Կատար-Էկվադոր խաղով։ Աֆրիկան մրցաշարում կներկայացնեն Սենեգալը, Մարոկկոն, Գանան, Կամերունը և Թունիսը: