Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) hասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանն արձագանքել է այն լուրերին, թե ՀՖՖ-ն բանակցություններ է վարել ռուս մարզիչ Վալերի Կարպինի հետ։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարպինը հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը և երկարաձգել պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ որոնումների գործընթացի մեջ է և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում: Մեր ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի, այնուհետև նոյեմբերի 19-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում՝ Ալբանիայի հավաքականի հետ:























































