Մինչ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելը Վալերի Կարպինը բանակցել է Հայաստանի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը` մեջբերելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Բանակցությունները դրական էին ընթանում, դրանք բավականին կոնկրետ էին, բայց ի վերջո Կարպինը որոշեց մնալ Ռուսաստանի հավաքականում»,- հավելել է «Чемпионат»-ի աղբյուրը։
Վալերի Կարպինը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքին է անցել 2021 թվականին։ Նրա գլխավորությամբ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքի համար։ Սակայն թիմը չկարողացավ մասնակցել այս խաղերին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկման պատճառով:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հայտարարեց Կարպինի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին։
























































