«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով նրանց հինգշաբթի օրը գնալ մարզադաշտ և աջակցել երևանյան թիմին՝ «Բազելի» դեմ վճռորոշ խաղում․
«Այդ խաղը մեր 30 տարվա պատմության ամենակարևոր հանդպումն է։ Այդ խաղում որոշվելու է, թե որ թիմն է դուրս գալու խմբից։ Մենք իսկապես ունենք շանս, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի հասցնենք։ Ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Բայց եթե մենք ցանկանում ենք հասնել այդ նպատակին, ուրեմն այդ խաղում ունենք ձեր աջակցության կարիքը։ Միայն իրար հետ մենք կարող ենք հաջողության հասնել։
Ձեզ բոլորիդ սպասում ենք «Հանրապետական» մարզադաշտում»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է շվեյցարական «Բազելին»։
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ ժամը 11:00-ից մինչև 19:00-ն, ինչպես նաև առցանց տարբերակով, հետևյալ հղմամբ։























































