Fastex ՀՊԼ-ի 14-րդ տուրի շրջանակում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Երևանյան թիմի կազմում աչքի ընկավ Կարաբալոն․ վենեսուելացին այս առաջնությունում խփց իր երրորդ գոլը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։ «Նոան» 5 միավորով վերջին տեղում է մրցաշարային աղյուսակում։
























































