«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնահատել է իր ազդեցությունը Ֆրանսիայի վրա.
«Իմ՝ Ֆրանսիայից հեռանալուց հետո այնտեղ ամեն ինչ գլխիվայր շրջվել է: Այնտեղ արդեն խոսելու ոչինչ չկա: Ֆրանսիան ունի իմ կարիքը, իսկ ես նրա կարիքը չունեմ: Անգամ եթե դուք ունեք Մբապե, Նեյմար ու Մեսսի, դա ձեզ չի օգնի, քանի որ դուք չունենք Աստված»,- 41-ամյա շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Canal+-ը:
Իբրահիմովիչը 2012-ից 2016 թվականներին է հանդես եկել ՊՍԺ-ում և այս պահի դրությամբ ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է:
























































