Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթեց «Շիրակին»։
Գյումրիում կայացած խաղի հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Ուգո Ֆիրմինոն։ 1 րոպե անց Տենտոն Ենեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
47-րդ րոպեին Ֆիրմինոն դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի 4-րդ գոլը 53-րդ րոպեին խփեց Արմեն Համբարձումյանը։ Հանդիպման վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ջեսի Ակիլան։
«Արարատ-Արմենիան» 13 խաղից հետո 28 միավորով 3-րդ տեղում է։ «Շիրակը» 14 խաղից հետո 14 միավորով 7-րդ տեղում է։
























































