Ֆրանսիական Լիգա-1-ի 13-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 4:3 հաշվով հաղթեց Տրուային:
Առաջինը գոլ խփեցին հյուրերը: 24-րդ րոպեին Սոլերը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի սկզբում հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ:
55-րդ րոպեին Լեո Մեսսին խփեց իր թիմի երկրոդ գոլը, իսկ րոպեներ անց Նեյմարը առաջ մղեց իր թիմին: 76-ին Մբապպեն հստակ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 4:2:
88-ին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 35 միավորով:
























































