«Փյունիկի» 27-ամյա ռուս ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն Sports.ru-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հնարավորության դեպքում պատրաստ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
— Սոցցանցերում երևում է, որ Դուք շրջել եք ամբողջ Հայաստանով։ Ո՞ր վայրն է ձեզ ամենաշատը զարմացրել:
– Ինձ շատ դուր եկավ Գեղարդի վանքը, որը կիսով չափ ժայռի մեջ է։ Գեղեցիկ է Ջերմուկում՝ կա ջրվեժ և հանքային ջրով աղբյուրներ, շատ համեղ է։ Անսովոր է «Նոայի» մարզաբազայում։ Երբ հանդերձարանից դուրս ես գալիս խաղադաշտ՝ գեղեցիկ տեսարան է դեպի Արարատ լեռը։
— Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը:
-Կցանկանայի խաղալ ազգային հավաքականում և Չեմպիոնների լիգայում։
— Հայաստանի քաղաքացիություն չե՞ն առաջարկել.
— Ոչ, բայց երբ իսպանացի Կապառոսը տեղի հավաքականի մարզիչն էր, նա ներկա էր «Նոայի» հանդիպումներին ու մարզումներին ու ասաց, որ ինձ ազգային հավաքականում է ցանկանում տեսնել։
Մինչդեռ դա հնարավոր չէ։ Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է հինգ տարի անցկացնել երկրում կամ գտնել ձեր հայ ազգականներից մեկին։ Ես դրանք չունեմ, և դեռ կա երեք մրցաշրջան:
Բայց եթե Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորություն լինի, ես պատրաստ եմ։























































