«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանու մէ հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Marca-ն։
22-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել թիմն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Բավարիան»։
Նշվում է, որ պորտուգալացու ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ՊՍԺ-ի հետ։
Թե՛ ՊՍԺ-ն, թե՛ «Բավարիան» փորձել են ֆուտբոլիստին ձեռք բերել ամռանը, սակայն «Ատլետիկոն» հրաժարվել է բանակցություններից։
Ֆելիշի հրաժարագինը կազմում է 350 մլն եվրո։
























































