Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի խաղը Իսպանիայի առաջնության «Էլչեի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին բացել է խաղի հաշիվը 11-րդ րոպեին և օգնեց իր թիմին հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել:
«Վալվերդեն ինչ-որ աննորմալ երևույթ է.․․ Ես հավատում եմ, որ նա մեկ մրցաշրջանում 10-ից ավելի գոլ կխփի, այնպես որ իմ աշխատանքն ապահովված է»,- ասել է Անչելոտին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ վերջերս Կարլոն կատակելով Վալվերդեին խոստացել էր հեռանալ «Ռեալից», եթե նա Լա Լիգայում մեկ մրցաշրջանում չխփի առնվազն 10 գոլ։ Այս պահին ուրուգվայցին արդեն 6 գոլ է խփել առաջնությունում։
























































