«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կհասկանա, եթե ակումբի ղեկավարությունը որոշի հեռացնել իրեն թիմի վատ արդյունքների պատճառով:
«Սա ֆուտբոլ է. մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ, բայց ես միշտ դրական եմ տրամադրված: Հաշվի առնելով ակումբի և մեր ունեցած թիմի ջանքերը, մենք պետք է պայքարենք տիտղոսների համար:
Իսկ եթե չհաղթենք, ինչպես նախագահն է ասել, հետևանքներ կլինեն՝ սկսած ինձնից։ Եթե չհաղթենք, ուրիշ մարզիչ կգա։ Բայց ես ամեն ինչ կանեմ լավ արդյունք ցույց տալու համար»,- մեջբերում է Չավիին Goal-ը։
Հոկտեմբերի 16-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3): Չավիի թիմն այս պահին Լա Լիգայում 22 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ Չեմպիոնների լիգայում ակումբն իր խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (4 միավոր) և կարող է չմասնակցել մրցաշարի հաջորդ փուլին։
























































