Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին երկու ընկերական խաղ կանցկացնի։
ArmSport-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական համաձայնություն է ձեռք բերել Կոսովոյի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ այդ երկրների հավաքականների հետ ընկերական խաղեր անցկացնելու վերաբերյալ։
Ըստ նախնական համաձայնության, նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Ալբանիայի ընտրանիների հետ։























































