«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր հնարավոր հեռացման մասին։
«Կհասկանա՞մ, եթե ղեկավարությունը որոշի հեռացնել ինձ։ Իհարկե։ Սա ֆուտբոլ է։ Բայց մարդիկ դրսում բռունցք են պարզում ինձ՝ ի նշան աջակցության։ Պետք է շարունակենք աշխատել և միևնույն ժամանակ ճշմարտության աչքերին նայենք, բայց ես լաավտեսորեն եմ նայում ապագային։ Ակումբի ու թիմի գործադրած ջանքերի շնորհիվ մենք պետք է պայքարենք տիտղոսների համար։
Իսկ եթե մենք դրանք չհաղթենք, ինչպես ասաց ակումբի նախագահը, հետևանքներ կլինեն, որոնք կսկսվեն ինձնից։ Եթե չհաղթենք, կգա այլ մարզիչ։ Բայց ես պատրաստվում եմ հնարավոր ամեն բան անել, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ներկայումս «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է և առաջատար «Ռեալից» հետ է մնում 3 միավորով։
























































