«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն նշել է, որ ակումբը շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսին։
«Մեր թիմում դրական ենք տրամադրված։ Հանդերձարանում խնդիրներ չունենք։ Անկասկած, մենք լիովին աջակցում ենք Չավիին»,- Յուստեի խոսքն է մեջբերել AS-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում ըմբռնումով են մոտենում թիմի վերջին անհաջողություններին հասկանալով, որ շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ինչպես նաև գրանցվել են մրցավարական սխալներ։
























































