Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը գիտակցում է, որ առաջիկա տարիներին թիմի պահեստային դարպասապահն է լինելու։
Մադրիդցիների հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան է, ով որոշ ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, ում էլ հաջողությամբ փոխարինեց Լունինը։ Նշվում է, որ նա չի ցանկանում հեռանալ ակումբից:
23-ամյա խաղացողը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Թիմի հետ միասին դարպասապահը դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։
























































