Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է դարպասապահ Տիբո Կուրտուայի խոսքերն այն մասին, որ ներկայումս դարպասապահի համար դժվար է պայքարել «Ոսկե գնդակի» համար։
«Լև Յաշինի մրցանակը հեղինակավոր մրցանակ է, Տիբոն իրավամբ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահը։ Հնարավոր է, որ մի օր էլ նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողը և կստանա Ոսկե գնդակը»,- Պերեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե գնդակի» մրցանակակիրը «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման է։
Նախորդ մրցաշրջանում Կուրտուան Մադրիդի «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։
























































