Լեհաստանի գավաթի խաղարակության 1/16 եզրափակչի խաղում «Պոգոնը» հյուրընկալվելիս մրցել է «Բիելսկո-Բիալայի» հետ և հաղթանակ տարել հետխաղյա 11-մետրանոցներով։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: «Պոգոնը» իր երկրորդ գոլը խփել է մրցավարի կողմից ավելացրած երկրորդ րոպեին ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, Վահան Բիչախչյանն իր հաշվին գոլային փոխանցում է գրանցել:
Հիշեցնենք, որ լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել են մեկական գոլերով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ է գտնվել «Պոգոնը»՝ 14-13: Վահան Բիչախչյանը իրացրել է երկու 11- մետրանոց հարված։