«Արարատի» 21-ամյա ֆուտբոլիստ Դիմիտրի Լեգբոն հրավիրվել է Կոտ դ՛Իվուարի մինչև 23 տարեկանների հավաքական, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Կոտ դ՛Իվուարի տվյալ տարիքային հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մինչև 23 տարեկանների մրցաշարի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներ կանցկացնի Նիգերի ընտրանու հետ:
Խաղերը կկայանան հոկտեմբերի 22-ին և 29-ին, համապատասխանաբար, Նիամեյում (Նիգեր) և Յամուսուկրոյում (Կոտ դ՛Իվուար):