Fastex ՀՊԼ 10-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեռնային Արցախին»։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի է ընկել Մովսեսյանը, հյուրերի կազմում՝ Կոստանդյանը։
Այս խաղից հետո «Վանն» իր ակտիվում ունի 14 միավոր։ «Լեռնային Արցախը» ևս ունի 14 միավոր և այսօրվա մրցակցի հետ կիսում են 5-6-րդ հորիզոնականը։
Այսօր 10-րդ տուրի շրջանակում կայացած ևս մեկ խաղում «Շիրակը» 1-0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։
























































