Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց 4։2 հաշվով։
Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ դարպասապահ Լուան Մյուլերը։
Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Չեխիան ունի 3 միավորով և 2-րդ տեղում է։ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը միավոր չունի և խմբում վերջին տեղում է։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեխիայի ընտրանուն։























































