Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կայացան Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի երեք հանդիպումներ։
«Վեսթ Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Խոշոր հաշվով հաղթանակ տարավ նաև «Շիրակը»՝ 5-1 հաշվով հաղթելով «Սյունիքին»։
Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Շիրակն» ու «Ալաշկերտը»։ Երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև «Արարատ-Արմենիան»։
Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի մյուս հանդիպումների ժամանակացույցը․
06․10
🏆 «Լեռնային Արցախ»-«Վան» 15։00
🏆 ԲԿՄԱ-«Նոա» 16։00
Նշենք, որ «Փյունիկն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչ փուլից։
























































