Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Վանը» 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Նոայի» հետ
Չարենցավանում կայացած խաղում հաշիվը 42-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Լևոն Վարդանյանը։
77-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Արտյոմ Բիլին։
Դաշտի տերերին 88-րդ րոպեին առաջ է մղել Էդգար Մովսեսյանը։ 5 րոպե անց «Նոայի» ֆուտբոլիստ Իսրայել Օպոկուն հաշիվը դարձրել է 2։2։
«Վանը» 13 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Նոան» 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։