Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադարձել է Դուբլինի «Ավիվա» մարզադաշտ՝ արդեն որպես հավաքականի դարպասապահների մարզիչ:
Այսօր կայանալիք Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ ՀՖՖ-ն Բերեզովսկու մասնակցությամբ լուսանկար է հրապարակել.

2011 թվականին Եվրո-2012-ի ընտրական վերջին՝ Իռլանդիայի դեմ չարաբաստիկ խաղում Հայաստանի հավաքականն «Ավիվա» մարզադաշտում 1-2 հաշվով պարտություն է կրել, իսկ Բերեզովսկին «վերջին հույսի խախտման համար» թյուրիմացաբար հեռացվել է առաջին կեսում:
























































