Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը խոսել է վաղը՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք Իռլանդիայի հետ խաղի մասին։ Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։
«Մենք փորձում ենք մոռանալ նախորդ խաղը, դա շատ դժվար է։ Վատ օր էր մեր համար, բայց վաղը նոր խաղ է, նոր շանս և մենք փորձելու ենք ցույց տալ, որ ուժեղ բնավորությամբ թիմ ենք։
Մենք լավ խաղ ենք անցկացրել Իռլանդիայի հետ Երևանում։ Մենք նվիրվել ենք 100 տոկոսով։ Հույս ունեմ, որ վաղը մենք կարող ենք խաղալ այնպես, ինչպես Երևանում։ Իռլանդիան ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է։
Արդեն երկու տարի է դժվար ժամանակներ են իմ երկրում, իմ ազգի համար։ Մենք ֆուտբոլիստներ ենք։ Ֆուտբոլը մեծ խաղ է։ Երբ դուք հաղթում եք, ապա կարող եք մի փոք ուրախություն պարգևել երկրպագուներին։
Իհարկե շատ դժվար է այս շրջանում։ Բոլորը գիտեն, թե ինչ է պատերազմը։ Շատ դժվար է կենտրոնանալը»,- ասել է Հարոյանը նախախաղային ասուլիսի ժամանակ։























































