ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն Փյունիկը Երևանում մրցում է Սլովակիայի չեմպիոն Սլովանի հետ։
35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ է մղել Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն, որի շապիկին Հայաստանին աջակցող գրություն էր. «Stand with Armenia» (Կանգնիր Հայաստանի կողքին):