Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Ռոստով» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան — «Երևան ՖԱ»
Էմին Ղարաբեկյանս — «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան — «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան — «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան — «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան — «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների` Հայաստան ժամանելու օրերը՝
Վլադիմիր Սանոսյան – սեպտեմբերի 8, ժամը 23։15
Նիկիտա Խրոմիխ — սեպտեմբերի 8, ժամը 23։15
Դենիս Նևեդրով — սեպտեմբերի 9, ժամը 23։15
Արթուր Մելքոնյան – սեպտեմբերի 10, ժամը 06։30
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – սեպտեմբերի 10, ժամը 12։40
Վիկտոր Սեիժի Մարտինս դե Սոուզա – սեպտեմբերի 11, ժամը 01։10
Սարգիս Մարգարյան – սեպտեմբերի 11, ժամը 05։05
Լուկաս Ռոզենսկի – սեպտեմբերի 11, ժամը 13։30,
Լուան Մյուլլեր Բարբոզա – սեպտեմբերի 12, ժամը 04։25
Սեպտեմբերի 14-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ սեպտեմբերի 17-ին ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։























































