«Միլանի» ղեկավարները չեն ցանկանում բաժանվել հարձակվող Ռաֆայել Լեաոյից։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Ռոսոներիները բանակցություններ են վարում Լեաոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Ա Սերիայի չեմպիոնները ցանկանում են պորտուգալացուն պահել մինչև 2027 թվականի կեսերը։
Նշենք, որ Լեաոյն պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։ Անցյալ ամառ նա խաղաց «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» հետ:
























































