«Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «Զալցբուրգի» դեմ առաջիկա խաղի մասին.
«Պետք է մեծ ոգևորությամբ մոտենանք այս հանդիպմանը, հարգանքով վերաբերվենք մրցակցին և միևնույն ժամանակ չմոռանանք մեր ուժեղ կողմերի մասին։ Սա լավ փորձություն կլինի։ «Զալցբուրգը» ցուցադրում է շատ արագ ու որակյալ խաղ»,-ասել Պիոլին։
ՉԼ խմբային փուլի առաջին տուրի «Զալցբուրգ» — «Միլան» խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































