ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպման նախօրեին կիսվել է թուրինյան ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի մասին իր կարծիքով։
«Վլահովիչը հիանալի հարձակվող է, նա իր սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, և նա կարող է նույնիսկ ավելի լավը լինել, նա մեծ ներուժ ունի:
Նա արդեն իրեն շատ լավ է դրսևորել։ Ժամանակը ցույց կտա, բայց ես չեմ կարծում, որ կսխալվեմ, եթե ասեմ, որ Վլահովիչը առաջիկա տարիներին կդառնա բարձրակարգ հարձակվող»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,50, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 9,00։
























































