Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է թիմի տրանսֆերային քաղաքականության մասին հարցին։
«Մենք երբեք չենք մտածել շատ խաղացողներ ձեռք բերելու մասին։
Կազեմիրոյի կամ Ասենսիոյի հետ եղածի նման իրավիճակներ կան, բայց ես ուրախ եմ, որովհետև նրանք, ովքեր մնացին, միշտ արդյունքի են հասել և այս մրցաշրջանում էլ արդյունքի կհասնեն։
Շատ խաղացողների ընդամենը մեկ տարվա պայմանագիր է մնացել, բայց դա խնդիր չէ»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։























































