«Ռեալ Վալյադոլիդի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Քենեդիի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ է մինչև 2027թ.։
Նախորդ մրցաշրջանում բրազիլացին վարձավճարով հանդես է եկել «Ֆլամենգոյում»՝ անցկացնելով 12 հանդիպում, դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
























































