«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ եզրային պաշտպանը կատալոնական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի։ Նշվում է, որ ակումբն արդեն նշանակել է բուժզննման ժամը։
Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտիի տեղեկություններով, լոնդոնյան ակումբը 25 տոկոս կստանա ֆուտբոլիստի հետագա տրանսֆերի գումարից։
Բելերինը «Բարսելոնայի» սան է և «Արսենալում» է հանդես գալիս 2013 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Բետիսում»։























































