ՊՍԺ-ն միայն մեկ դեպքում ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆրանսիական ակումբը պորտուգալացուն ձեռք կբերի այն դեպքում, երբ ստացվի վաճառել թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերը։ Հակառակ դեպքում 28-ամյա Սիլվայի տեղափոխությունը չի կայանա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»։
























































