«Լիոնը» հայտարարել է կիսապաշտպան Ռայան Շերկիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ֆուտբոլիստը Լիգա 1-ում «Տրուայի» նկատմամբ «Լիոնի» տարած հաղթանակից հետո (4:1) անմիջապես ֆուտբոլային դաշտից տեսաուղերձ է հղել երկրպագուներին։
Շերկայի նոր պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լիոնի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































