«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կիսվել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի մասին իր կարծիքով․
«Սալահը, նախքան մեծ խաղացող դառնալը, համեստ և համակրելի տղա էր: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց մեզ հետ, ես գիտեի, որ եթե նա տեղափոխվի այնպիսի թիմ, ինչպիսին «Լիվերպուլն» է, էլ ավելի կուժեղանա։
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում է, ես նրա համար կվճարեի առնվազն 200 միլիոն եվրո»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Corrieredellosport-ը։
30-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։