«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզցիների վերջին խաղում 23-ամյա ֆուտբոլիստը ուսով հրեց Լիոնել Մեսսիին և անցավ՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու նրանից: Դրանից հետո էլ սկսեց վիճել Նեյմարի հետ, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը.
«23-ամյա Մբապեն մարտահրավեր է նետում Մեսսիին: Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է: Ինչ-որ մեկը պետք է Մբապեին հիշեցնի, որ 23 տարեկանում Մեսսին արդեն 4 «Ոսկե Գնդակ» ուներ»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄՙ-ները հայտնում էին, որ Մբպեն դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել Նեյմարին: Արդյունքում, ֆուտբոլիստների միջև հարաբերությունները վատացել են: Բրազիլացին և ֆրանսիացին անգամ հանդիպում են ունեցել թիմի մարզական տնօրեն Լուկաս Կամպոսի հետ՝ կոնֆլիկտը հարթելու համար:
























































