«Լիոնի» 19-ամյա պաշտպան Մալո Գուստոյով հետաքրքրված են Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի թոփ-ակումբներով:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն ամռանը առաջարկով դիմել են ակումբին, սակայն ամեն ինչ սրանից այն կողմ չի անցել: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» ավելի ակտիվ են՝ նրանք արդեն կապ են հաստատել Գուստոյի գործակալի հետ և ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին մինչև ամառվա ավարտը։
Միևնույն ժամանակ, «Լիոնը» մտադիր չէ վաճառել աջ պաշտպանին, սակայն նրանք կարող են վերանայել իրենց դիրքորոշումը։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 30 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։
























































