«Մարսելի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը պատասխանել է թիմի աստղային նորեկ Ալեքսիս Սանչեսի որակների մասին հարցին.
«Ալեքսիսը չեմպիոն է: Բավական կլինի պարզապես նայեք, թե նա ինչ ակումբներում է հանդես եկել: Սանչեսը ոչ միայն իր տաղանդի շնորհիվ որակ կբերի թիմ, այլև իր ֆուտբոլային ինտելեկտի, ցանկության և պրոֆեսիոնալիզմի, ինչը պակաս կարևոր չէ;
Նա այստեղ չի եկել զվարճանալու համար: Ալեքսիսն իսկապես ցանկանում է ամեն ինչ տալ խաղադաշտում՝ «Մարսելի» մարզաշապիկով, մարզվում է ամենայն լրջութամբ, իսկ դա դրականորեն է ազդում թիմի վրա»,- Տուդորի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Նոր մրցաշրջանում Սանչեսը, որն «Ինտերի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ խաղացողի կարգավիճակում էր պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ, արդեն հասցրել է նորամուտը նշել նոր թիմում: Նա փոխարինման է մտել Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում (1-1) և մասնակցել է երկրորդ խաղակեսին:
























































