Կիրակի օրը՝ օգոստոսի 7-ին, կատալոնական «Բարսելոնան» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել։ Կատալոնացիները 6։0 հաշվով հաղթեցին մեքսիկական «Պումասին»։
Այս խաղում կատալոնացիների կազմում իր դեբյուտային գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
«Հիանալի երեկո»,- սոցցանցում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Ռոբերտը կատալոնական գրանդի շարքերը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































