Չարենցավանի «Վանը» 2 նոր ֆուտբոլիստ ունի:
«Մեր թիմին են միացել հարձակվող Գեղամ Հարությունյանն ու կիսապաշտպան Արտեմ ԲիլյիՆ: Գեղամ Հարությունյանը հանդես է եկել «Ուլիսում», «Գանձասարում», «Նոայում», Կարագանդայի «Շախտյորում»: 22-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը խաղացել է ուկրաինական տարբեր թիմերում, վերջին թիմը եղել է «Մետալիստը»,-ասված է ակումբի հայտարարությունում:
Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում չարենցավանյան թիմը հուլիսի 29-ին Վայքում կմրցի «Լեռնային Արցախի» հետ:
























































