«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Ռեալ»։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո։
«Ռեալը», ինչպես նշվում է, նաև տարեկան 14 միլիոն եվրո պայմանագիր է առաջարկելու Լաուտարոյին։
22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։