Հարձակվող Գևորգ Տարախչյանը կարիերան կշարունակի ԲԿՄԱ-ի կազմում, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
20-ամյա ֆուտբոլիստը զինծառայության առաջին տարում հանդես է եկել «Սևան» և ՆՈԱ ակումբներում, իսկ մյուս հատվածը կանցկացնի բանակայիների կազմում։
Գևորգը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։
























































