«Լևանտեի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Նիժնի-Նովգորոդի «Պարի» ակումբում։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։
Սևիկյանն ազատ խաղացողի կարգավիճակում կմիանա ռուսական թիմին։ Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի գրեթե բոլոր պայմանները։
Սևիկյանի՝ «Լևանտեի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է այս ամառ։ Ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, իսկ «Լևանտեի» ակադեմիայում հայտնվել է 15 տարեկան հասակում։
Նշվում է, որ Սևիկյանը լավ է ծանոթ «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում համատեղ աշխատանքի շնորհիվ։
Նիժնի-Նովգորոդի «Պարի» ակումբը հիմնադրվել է 2015 թվականին՝ կրելով «Վոլգա-Օլիմպիեց» անվանումը, իսկ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում իր նորամուտը նշել է 2021–22 մրցաշրջանում։
























































