«Սևիլիայի» պորտուգալացի վինգեր Ռոնի Լոպեշն այս մրցաշրջանում կտեղափոխվի այլ ակումբ, հայտնում է Marca-ն։
26-ամյա Լոպեշը մնում է ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը: 2019 թվականի օգոստոսին անդալուզցիները նրա համար «Մոնակոյին» վճարեցին 25 միլիոն եվրո։
Բայց դրանից հետո Լոպեշը բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրել է ընդամենը 14 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
Հիմնական խնդիրը, որին կբախվի «Սևիլիան», ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է, որը ոչ բոլոր ակումբներին կգրավի (տարեկան մոտ 3 միլիոն եվրո)։ Օրինակ, ըստ Superesportes-ի, «Կորինտիանսը» հավակնում է Լոպեշին, սակայն ակումբը պատրաստ է վճարել հարձակվողի աշխատավարձի միայն մի մասը:
























































