Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Calcio Lecce-ն՝ մեջբերելով Corriere dello Sport-ին, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են իտալական «Լեչեին», ով նոր դարպասապահ է փնտրում։
Գաբրիելը նախորդ մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահն էր, սակայն նա հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ իտալական ակումբը երկու մրցաշրջան է անցկացրել Սերիա Բ-ում, սակայն կարողացել է վերադառնալ բարձրագույն դիվիզիոն: