«Պարի Սեն Ժերմենի» միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, իսպանական ակումբը ցանկանում է ձեռք բերել Պաբլո Սարաբիայի և Ջորջինիո Վեյնալդումի տրանսֆերները։
Նշվում է, որ մադրիդցիները գործարքները իրականացնելու համար պատրաստ են ծախսել 35 միլիոն եվրո։ Վեյնալդումը նախորդ մրցաշրջանում մասնակցել է Լիգա 1-ի 31 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացին ցանկանում է ելույթները շարունակել ֆրանսիական ակումբում և ղեկավարությանը համոզել, որ իր տրանսֆերը ձեռք բերելու հարցում վերջիններս չեն սխալվել։
























































