ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է փարիզյան ակումբի հեռանկարների մասին։
«ՊՍԺ-ն շատ կարևոր է ինձ համար։ Միգուցե ես այնքան էլ մոտ չեմ ակումբի երկրպագուների հետ։ Մեր հարաբերություններն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն։ ԱՄեն դեպքում, ակումբն այս պահին ինձ համար առաջին տեղում է։
Սա իմ անձնական նախագիծը չէ, սակայն ես ցանկանում եմ լինել երկարատև պատմության հիմնադիրներից մեկը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում BFMTV-ն։
Հիշեցնենք, որ երկար բանակցություններից հետո Մբապեն մերժեց Մադրիդի «Ռեալի» առաջարկը և երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
























































